• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀՌՈՄ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում

13 հունիսի, 2023

Այսօր Հռոմի Ավենտինո բարձրունքի վրա գտնվող Վարպետաց ամառանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն և դասական համերգ՝ Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյի հովանու ներքո։ 

Պաշտոնական միջոցառումից առաջ նախարար Անահիտ Ավանեսյանը (ով հանդիսանում է Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի իրականացման կոմիտեի համանախագահը) դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ Մեծ կանցլերի հետ, որի ընթացում քննարկվեցին առողջապահության, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում Մալթայի Ուխտի միջազգային փորձի փոխանակման ու ներդրման հնարավորությունները, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Մեծ կանցլերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հարցում Մալթայի ՈՒխտի որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար ու ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում շարունակվող ճգնաժամային իրավիճակը։

Դասական համերգին, որին մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարը, Մեծ կանցլերը, Մալթայի Ուխտի բարձրաստիճան պաշտոնատարներ, մեծ թվով հավատարմագրված դեսպաններ, հանրային գործիչներ, լրագրողներ, խոսքով հանդես եկավ նաև դեսպան Նազարյանը՝ կարևորելով դարերի խորքից եկող բարեկամական կապերի վրա խարսխված երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը հումանիտար դիվանագիտության ոլորտում, ինչպես նաև Մալթայի ՈՒխտի մարդասիրական գործունեությունը Հայաստանում։

Երեկոյի ընթացքում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևորականների կողմից հնչեց օրհնական խոսք և Նարեկացու աղոթքը, իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծ դասականների կատարումներով։

Այցի շրջանակում  նախարար Ավանեսյանը նաև հանդիպումներ ունեցավ Հռոմում տեղակայված համայնքային ավանդական կառույցներում՝ այդ թվում Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում և Հայ կաթողիկե քույրերի միաբանությունում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: