• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան

Ողջույն, ես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ և իմ պարտականությունն եմ համարում նաև օգնել ձեզ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն։

Հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք խարսխվում են վաղեմի պատմական ու հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Հայաստանը և Սուրբ Աթոռը կիսում են նույնակունք սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում: Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին՝ նպաստելով հարատև խաղաղության ու կայունության հաստատման միջազգային ջանքերին։

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը նաև Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում (նստավայրը՝ Հռոմ) և Պորտուգալական Հանրապետությունում՝ որպես ոչ ռեզիդենտ դեսպան։ Մեր առաջնային խնդիրն եմ համարում երկխոսության ու համագործակցության միջոցով առավել ընդլայնել Հայաստանի ու ընդունող պետությունների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթամշակութային և այլ բնագավառներում միջպետական գործընկերությունն ու միջանձնային շփումները։

Դուք կարող եք հետևել մեզ այս կայքէջի և դեսպանության Facebook-ի միջոցով։ Հուսամ, որ կգտնենք ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, հակառակ դեպքում, միշտ կարող եք կապ հաստատել դեսպանության հետ։

Լավագույն մաղթանքով՝                                         

 

 

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյան

 

Ծննդյան թիվը եւ վայրը՝ 1966թ. Երևանում 

Զինվորական ծառայությունը՝ 1985-1987թթ․

Կրթությունը՝ բարձրագույն Երևանի Պետական Համալսարան և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիա

Մասնագիտությունը՝ արևելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ

Դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական գործունեությունը

1991թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) փորձնական շրջան

1992-1993թթ․ ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչություն

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում, ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2015 և 2016թթ. համանախագահել է Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Նախագահել է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները

2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

2018թ․ դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան, Վատիկան։

2019թ․ հուլիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում, իսկ օգոստոսի 9-ին՝ Պորտուգալական Հանրապետությունում ՀՀ դեսպան՝ նստավայրը Հռոմ։

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին:

1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է.

2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ եւ 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք։

Պարգևատրվել է

2011թ. Հայաստանի Հանրապետության ՞Մխիթար Գոշ՞ մեդալ

2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2017թ․ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատվո մեդալ»

2017թ․ Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր

2021թ․ Հռոմի Պապի «Ասպետական ուխտի Մեծ խաչ» շքանշան

Օտար լեզուները
Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: