• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ ԱԳ նախարարի այցը Պորտուգալիա

14 հուլիսի, 2023

Հուլիսի 13-14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել  Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի և ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

ԱԳՆ-ում երկու նախարարները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների, երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշանակությունը:

Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությունը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությունը, հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին:

Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջն ներկայացրեց Հարավային Կովկասում իրավճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները։ 

Իր այցի ընթացքում նախարար Միրզոյանն հանդիպում ունեցավ Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ:

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն՝ ի նպաստ տարբեր բնագավառներում հայ-պորտուգալական համագործակցության զարգացման: 

Նախարար Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև խորհրդարանական շրջանակների կողմից նշյալ խնդիրների բարձրաձայնման և հստակ գործողությունների հասնելու կարևորությունը:

Ասամբլեայում նախարար Միրզոյանը հանդիպել է նաև Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ, որի ընթացքում ընդգծվել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը, փոխայցերն ու հնարավոր նախաձեռնությունները: 

Իր պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ և հանդիպել  հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն շրջայց է կատարել նաև «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանում։

Այցի մասին անբողջական հղումներն այստեղ։ 

https://www.mfa.am/hy/press-releases/2023/07/14/arm_pt/12085

https://www.mfa.am/hy/press-releases/2023/07/14/arm_portugal/12086 

https://www.mfa.am/hy/press-releases/2023/07/14/arm_portugal/12087 

https://www.mfa.am/hy/press-releases/2023/07/14/arm_gulbenkian/12088

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: