• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

«ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը I.MEDIA գործակալությանը

26 ապրիլի, 2023
«ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը I.MEDIA գործակալությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Վատիկանում հավատարմագրված I.MEDIA գործակալությանը տված հարցազրույցում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 1915-23թթ․ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությանը, այդ հանցագործության ճանաչմանը, կանխարգելմանը, ինչպես նաև խտրականության և անհանդուրժողականության դեմ ՄԱԿ-ում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին, խոսել անպատժելիության և ժխտողականության միջև գոյություն ունեցող կապի մասին։

Հարցազրույցում Կ․Նազարյանը, նշելով, որ մեկ դար անց ցեղասպան քաղաքականության վտանգն իրական է Լեռնային Ղարաբաղում, և որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետևանքով բնակչությունն այնտեղ առերեսվում է էթնիկ զտման քաղաքականությանը, որի նպատակն է վերացնել հայկական հետքը և հայությանը զրկել սեփական հայրենիքից, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ օրերս, կոպտորեն խախտելով 2020թ․  նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը պաշտոնապես արգելափակել է Լաչինի միջանցքը՝ արհամարելով միջազգային հանրության կոչերը, և հատկապես, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս․թ․ փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող վճիռը: Այս համատեքստում ՀՀ դեսպանը կարևորել է, որպեսզի մյուս երկրները ևս Ֆրանցիսկոս Պապի, ԱՄՆ, Ֆրանսիայի և մյուս ղեկավարների օրինակով որդեգրեն սկզբունքային դիրքորոշում՝ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակմանը և Ալիևի ռեժիմի ցեղասպան քաղաքականությանը վերջ տալու հարցում։

Հարցազրույցում Կ․Նազարյանն անդրադարձ է կատարում նաև տարածաշրջանում խաղաղության և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցում Վատիկանի դիվանագիտության դերին։  

Հարցազրույցի ֆրանսերեն բնօրինակն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: