• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի օրը

20 հուլիսի, 2022

Հուլիսի 20-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հրավերով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց հայազգի մեծ բարերարի օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ Գյուլբենկյան նվագախումբը։ Միջոցառմանը ներկա էին Պորտուգալիայի ներկա և նախկին նախագահները, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մշակույթի ոլորտի, քաղհասարակության ներկայացուցիչներ, հեղինակավոր ու ճանաչված հանրային գործիչներ, լրագրողներ և այլոք։ Երեկոյի ընթացքում ելույթ ունենալով Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան կարևորեց հիմնադրամի դերը գիտության, կրթության, մշակույթի բնագավառները հեղափոխելու և հետազոտության ու նորարարության ոլորտներում նոր հորիզոններ բացելու հարցում։

Ավանդույթի համաձայն Գալուստ Գյուլբենկյանի օրվա առթիվ Լիսաբոնի Ֆաթիմայի Տիրամայր եկեղեցում մատուցվել է Ս․ Պատարագ՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանի մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում Սրբազան հայրը և ՀՀ դեսպանը միասին այցելել են Գյուլբենկյան թանգարանում խնամքով պահպանվող 20-րդ դարի խոշորագույն հայ նկարիչ Արշիլ Գորկու գծանկարների ցուցադրությանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: