• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի մասնակցությունը ՄԱԿ համաժողովին

30 հունիսի, 2022

Հունիսի 30-ին Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ելույթով հանդես եկավ «Կայուն զարգացման 14-րդ նպատակի իրականացմանը նվիրված ՄԱԿ համաժողովում, որը տեղի է ունենում Լիսաբոնում և մեկտեղել է ՄԱԿ-ի անդամ պետությունների, միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում նշեց, որ, չնայած համավարակով ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված պատերազմով պայմանավորված դժվարությունների, Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ։ Համաժողովին Կ․ Նազարյանը ներկայացրել  է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի նպատակները, որոնք մեծապես կապված են կայուն զարգացման օրակարգին ու համաժամացվում են Հայաստանի ազգային առաջնայնությունների հետ։ Կարևորելով ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայի հիմնարար դերը Կ․ Նազարյանն ընդգծել է, որ այն իրավունք է վերապահում դեպի ծով ելք չունեցող պետություններին ծովից ու դեպի ծով մուտքի և ազատ տարանցման համար, և կոչ ուղղել միջազգային համագործակցության միջոցով շարունակաբար ամրապնդել համընդհանուր բնույթի իրավական այս շրջանակը՝ անընդունելի համարելով դրա դրույթների խախտումները։

ՀՀ պատվիրակության ղեկավարը ՄԱԿ-ի, դրա անդամ պետությունների և քաղհասարակության գործընկերների միջև համագործակցության կարևոր գործիքակազմ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համատեղ իրականացվող տեղեկատվական քարոզարշավը, որը նպատակ  է հետապնդում ստեղծել արդյունավետ հարթակ կայուն զարգացման օրակարգի նոր սերնդի իրականացնողների համար։

Հունիսի 29-ին ՀՀ պատվիրակության ղեկավարը որպես բանախոս մասնակցել է նաև համաժողովին զուգահեռ ընթացող բարձր մակարդակի ինտերակտիվ քննարկմանը։ Կ․ Նազարյանը որպես դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի բյուրոյի անդամ երկրի ներկայացուցիչ ներկայացրել է խմբի ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ օվկիանոսների, ծովերի և ծովային ռեսուրսների պահպանումն ու կայուն օգտագործումն էական է երկրագնդի էկոհամակարգի համար՝ անկախ աշխարհագրությունից, երկրների առափնյա հարթավայրային կամ լեռնային դիրքից, և այդ առումով կարևորել Վիեննայի գործողության ծրագրին համահունչ մարտահրավերների, հնարավորությունների և լավագույն փորձի շարունակական ուսումնասիրումը։

Հուլիսի 1-ին նախատեսվում է ՄԱԿ-ի համաժողովի քաղաքական հռչակագրի տեքստի պաշտոնական ընդունումը որպես ավելի վաղ կայացած միջկառավարական քննարկումների արդյունք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: