• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

25 մայիսի, 2022
Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 25-ին Պորտուգալիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը տեղի է ունենում աշխարհում, ու մասնավորապես, Եվրասիական տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների և լարվածության ֆոնին, և հետևաբար, երկու երկրները մեծապես գնահատում են իրենց միավորող բարեկամական ու գործընկերական ամուր և երկարատև կապերը:

Անցյալում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցեր, մասնավորապես՝ Պորտուգալիայի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի այցերը Երևան, և Հայաստանի նախագահի ու ԱԳ նախարարների այցերը Լիսաբոն, որոնք առկա բարեկամական երկկողմ հարաբերությունների հավելյալ վկայություն են։

Հայաստանն ու Պորտուգալիան իրական գործընկերներ են և կիսում են մի շարք առաջնահերթություններ և ընդհանուր արժեքներ: Երկու երկրները հանդես են գալիս որպես Հայաստանի, Եվրամիության և նրա անդամ պետությունների միջև 2017թ․ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմեր, ու բարեբախտ զուգադիպություն է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման այս հոբելյանը համընկնում է Համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրագործման դինամիկ գործընթացի հետ։

Այս առթիվ Պորտուգալիան և Հայաստանը ցանկանում են վերահաստատել իրենց հանձնառությունը՝ առավել ամրապնդելու միջպետական երկխոսությունը քաղաքական, տնտեսական և ոլորտային մակարդակներում, ինչպես նաև ամրապնդել իրենց փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և միջազգային, տարածաշրջանային ու բազմակողմ այլ հարթակների շրջանակներում, որտեղ երկու երկրներն արդեն իսկ արձանագրել են ամուր և արդյունավետ համագործակցություն։

Պորտուգալիան հետևողականորեն աջակցում է Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Հայաստանն էլ իր հերթին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Պորտուգալիայի հետ զարգացնելու առևտուրը և համագործակցությունը կրթական, մշակութային փոխանակումների, գիտական հետազոտությունների, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում։

Պորտուգալիայի և հայ ժողովրդի միջև բարեկամության ոգին, ու  մասնավորապես, «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության բարեգործական ուժը հանդիսանում են որպես համերաշխության խորհրդանիշ և կամուրջ, որոնք ի զորու են առավել միավորել երկու երկրներին, ինչպես նաև Արևելքի և Արևմուտքի մյուս ժողովուրդներին ու մշակույթներին։

Այսօր Հայաստանն ու Պորտուգալիան անշեղորեն զարգացնում են  միջպետական կապերը և նպատակ ունեն էլ ավելի սերտորեն աշխատել միմյանց հետ՝ բացահայտելու հարաբերություններում չօգտագործված հսկայական ներուժը ի բարօրություն իրենց քաղաքացիների:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: