• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Նարեկացու հիշատակի օր

28 փետրվարի, 2022

Փետրվարի 27-ին Վատիկանի այգիներում վեր խոյացած Գրիգոր Նարեկացու արձանին ՀՀ դեսպանության կողմից մատուցվեց ծաղկեփսակ, ոգեկոչելով Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի կողմից դեռևս անցած տարի ընդունած որոշումը, որով փետրվարի 27-ը  Հռոմեական գլխավոր օրացույցում ներառվել է որպես Նարեկացու հիշատակի օր։

Փետրվարի 28-ին Հռոմում գտնվող Ս. Թովմա Աքվինացու քահանայապետական համալսարանում տեղի  ունեցավ տիեզերական եկեղեցու վարդապետի հոգևոր-գրական ժառանգությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում պրոֆ․ Աբրահամ Թերյանի (Նյու Յորք) կողմից ներկայացվեց «Ի խորոց սրտի» գիրքը  և Նարեկացու աղոթքների մեկնաբանություններն ու թարգմանությունները։

Հանդես գալով ամփոփիչ ելույթով Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն ընդգծեց, որ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում «Խաղաղության վարդապետի» օրվա ոգեկոչումը կարևոր է՝ կառավարություններին, եկեղեցիներին, դիվանագիտական ու ակադեմիական համայնքներին միավորելու համար ընդդեմ պատերազմի, ցեղասպանության և մարդկությանը վրա հասած այլ աղետների։ Դեսպանը հավելեց, որ պրոֆ․ Թերյանի հեղինակած աշխատանքը, որով Նարեկացու վարդապետության հանրահռչակմանը կրկին տալիս է համաքրիստոնեական ու համամշակութային նշանակություն, նաև պատասխանն է Հայաստանի ու Արցախի պատմամշակութային ժառանգության հանդեպ շարունակվող անհանդուրժողականության ու ռասիզմի քաղաքականության։ Դեսպանը կոչ ուղղեց միջմշակութային երկխոսության միջոցով առավել ուշադրություն դարձնել հոգևոր գանձերի հանդեպ հարգանքին ու պաշտպանությանը։ Միջոցառմանը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ դեսպանությունը և վերը նշված համալսարանը, մասնակցեցին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո կարդինալ Սանդրին, Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ կարդինալ Կոխը, Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ակադեմիական և հայ համայնքների ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Գրքի շնորհադեսին Սանտի Դոմենիկո Է Սիստո եկեղեցում նախորդեց եկեղեցական արարողություն՝ կարդինալ Կոխի և արքեպիսկոպոս Պարսամյանի համանախագահությամբ:

Նարեկացու օրվան նվիրված միջոցառումներին անդրադարձ կատարեց կաթոլիկ եկեղեցու պաշտոնական լրատվականը։ «Վատիկան Նյուզ»-ի հոդվածին կարելի է ծանոթանալ այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: