• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

24 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։

Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:

Հայաստանում առաքելական նվիրակ գերպայծառ Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։

Նախագահի պաշտոնակատարն արժևորել է Երևանում առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սուրբ Աթոռի որոշումը, ինչը փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող առաջնահերթությունը։ Այս համատեքստում կարևորվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանությունը, պահպանումն ու վերականգնման աշխատանքները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: