• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի մասնակցությունը Ս․ Մերկուրիալեի օրվան նվիրված արարողությանը

25 հոկտեմբերի, 2021

Ֆոռլի-Բերտինորոյի եպիսկոպոս Լիվիո Կորացցայի հրավերով ս․թ․ հոկտեմբերին 25-ին Ֆոռլի քաղաքում էր գտնվում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Դեսպանի այցի նպատակն էր մասնակցել քաղաքի պահապան՝ սուրբ Մերկուրիալեի տոնին նվիրված ամենամյա միջոցառմանը։

Ի գիտություն․ Ավելի վաղ, հիմնվելով Իտալիայի տարբեր կրթական, բժշկական ու մշակութային հաստատություններ ներկայացնող գիտնականներից, մարդաբաններից, բժիշկներից ու պատմաբաններից կազմված պատկառելի թիմի ամբողջական գենետիկ տվյալների, պատմական աղբյուրների, սրբի մասունքների իզոտոպային հետազոտության և ուսումնասիրությունների արդյունքների վրա, թիմը եզրահանգել ու հաստատել էր Ս․ Մերկուրիալեի հայ լինելու փաստը՝  ինչի մասին դեռևս 1498թ. իր «Կրոնակե Ֆոռլիվեզի»-ում գրել էր Ֆոռլիի ժամանակագիր Լեոնե Կոբելին. «Օրհնյալ Մերկուրիալեն եկել է Հայաստանից»: Սուրբ Մերկուրիալեն ապրել է 1-2-րդ դարերում ու մահացել է 40-50 տարեկան հասակում։

Նույն օրը երեկոյան Ս․ Մերկուրիալեի հոյակերտ աբբայությունում տեղի ունեցավ պաշտոնական արարողություն։ Ելույթ ունենալով Ֆոռլիի քաղաքական, ռազմական, քաղաքացիական, հոգևոր իշխանությունների ներկայացուցիչների ու քաղաքի բնակիչների առջև ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Մերկուրիալեի Հայաստանից Իտալիա ճանապարհորդությունը վկայում է քրիստոնեական ու նույնակունք մեր ժառանգության մասին, որը նաև հնարավորություն է կառուցողական երկխոսությունը կրկին ուղղել հոգևոր և մշակութային գանձերի փոխանակմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ աջակցելու համար արդարության աշխարհ կառուցելու համընդհանուր ջանքերին:

Դեսպանը նաև հավելեց, որ Ս․ Մերկուրիալեի ծագումնաբանությունը չի կարող մեզ չհիշեցնել այն պայմանների մասին, որոնցում այսօր հայտնվել է Արցախի ժողովուրդը։ Կ․Նազարյանը մասնավորապես նշեց, որ անցած տարի Մերձավոր Արևելքից վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ արցախահայության հանդեպ թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի հետևանքով, ցավոք, հնարավորություն չունեցավ մասնակցելու միջոցառմանը։ Դեսպանը նաև տեղեկացրեց, որ այսօր էլ Ադրբեջանի կողմից շարունակվում է հայ ժողովրդի ու նրա հոգևոր մշակութային ժառանգության հանդեպ անհանդուրժողականության, խտրականության ու ռասիզմի քաղաքականությունն ու ընդգծեց, որ հարևանի հետ խաղաղությունը, երկխոսության, տարբերությունների ճանաչման և ընդունման, մարդկային արժեքների հարգման, արդարության և յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգելու արդյունք է:

Արարողությանը մասնակցում էին Ֆոռլիի քաղաքապետը, Ֆոռլի-Բերտինորոյի նահանգապետը, դատարանի նախագահը, ոստիկանապետը, , պաշտոնատար այլ անձինք, գիտական շրջանակների ներկայացուցիչներ ու լրագրողներ։

Ֆոռլի կատարած այցի ընթացքում դեսպան Նազարյանը ծանոթացել է քաղաքի հոգևոր ու մշակութային կոթողներին, այցելել ու հանդիպում ունեցել Casse di Risparmio հիմնադրամի կենտրոնատեղիում, մասնակցել մարդաբան պրոֆ․ Միրկո Տրավեռսարիի կողմից կազմակերպած սեմինարին՝ նվիրված Ֆոռլիի առաջին եպիսկոպոսի ծագումնաբանության ուղղությամբ կատարված ուսումնասիրությանը։

Դեսպանի այցը լուսաբանել են տեղական ԶԼՄ-ները, որոնց հրապարակումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով`

https://www.forlitoday.it/cronaca/studio-sulle-origini-di-san-mercuriale-l-ambasciatore-armeno-nazarian-a-forli-profonda-gratitudine.html

https://www.forlitoday.it/cronaca/festa-di-san-mercuriale-con-l-ambasciatore-armeno-nazarian-un-messaggio-di-pace-e-dialogo-tra-i-popoli.html

https://www.4live.it/2021/10/il-saluto-commosso-dellambasciatore-armeno-alla-festa-di-san-mercuriale/

https://sestopotere.com/studi-scientifici-sulle-reliquie-di-san-mercuriale-lambasciatore-armeno-a-forli/

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: