• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Տիեզերական, հայ առաքելական և հայ կաթողիկե եկեղեցիների կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառումներ

25 ապրիլի, 2021
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման Սուրբ պատարագ՝ մատուցված Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանի կողմից։

Վատիկանյան կողմից արարողությանը ներկա էին Արևելյան եկեղեցիների միաբանության կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրին ու նույն միաբանության քարտուղար Դոն Ֆլավիոն,  Սուրբ Աթոռի առաքելական ժառանգության կառավարման գործակալության ղեկավար գերպ․ Նունցիո Գալանտինոն, բարձրաստիճան հոգևորականներ, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանները, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արարողության ընթացքում կարդինալ Սանդրիի կողմից ներկայացված քարոզը լայնորեն լուսաբանվեց վատիկանյան և իտալական մամուլում, որում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության պատմությանը, Թուրքիայի կողմից այդ հանցագործության մերժմանը՝ 106 տարի առաջ իրականցված հանցագործությունը որակելով որպես «մարդկության պատմության մեծ բիծ» ու հայությանը բնորոշելով «աշխատասեր և խելացի, արվեստ և մշակույթ ստեղծող» «սրբերի ժողովուրդ»։

Ապրիլի 25-ին Հռոմի Ս․ Բարդուղիմեոս եկեղեցում տեղի ունեցավ աղոթք Հայոց ցեղասպանության նահատակների հետ՝ Հայ առաքելական Ս․ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արք․ Պարսամյանի նախագահությամբ։ 

Միջոցառմանը մասնակցում էին Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ կարդ. Կուրտ Կոխը, Արևելյան եկեղեցիների միաբանության կառավարիչ կարդ. Լեոնարդո Սանդրին, Մշակույթի քահանայպետական խորհրդի քարտուղար գերպ․ Փոլ Թայը, Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, իտալացի օրենսդիրներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, լրագրողներ, հայ և Հռոմում քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչներ։

Արարողության ընթացքում կարդինալ Կոխը մասնավորապես նշեց, որ «այսօր հավաքվել ենք աղոթքով՝ հիշատակելու անցած դարասկզբի հայ քրիստոնյաների մեծ ու արյունալի նահատակությունը, որը տեղի ունեցավ այդ ժողովրդի ցեղասպանության ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր քրիստոնեությունը դարձավ անհամեմատելի չափի մարտիրոսության եկեղեցի»։ Կարդինալն իր խոսքը երզրափակեց նշելով, որ Ֆրանցիսկոս Պապն աղոթքով միացել է արարողությանը՝ շնորհելով իր օրհնությունները բոլորին։

Միջոցառմանը համատեղ ելույթով հանդես եկան Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, զուգահեռներ անցկացրեցին այսօր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան քաղաքականության շարունակման փորձերի հետ, գնահատական հնչեցվեց ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության եզրույցի օգտագործման կարևորության ու մարդկության հանդեպ այդ չարիքի դեմ համատեղ պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին։

Դեսպանների համատեղ ելույթն այստեղ:

 

Ի տեղեկություն․ Հռոմի Ս. Բարդուղիմեոս տաճարը կարևոր նշանակություն ունի հայության համար, քանի որ այնտեղ են պահպանվում Դեր Զորի անապատներից բերված հայ նահատակների մասունքները, ինչպես նաև Մարդինի հայ արքեպիսկոպոս՝ երանելի Իգնացի Մալոյեանի ձեռագիր նամակը։ Ժամանակին այդ հինավուրց տաճարի ծիրանավորն է եղել նաև կարդինալ Աղաջանյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: