• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հանդիպումները Երևանում

08 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 8-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը: Առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ ու իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ։ Նա հավելել է, որ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը, ով առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Սուրբ Աթոռի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:

Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Նույն օրն արք․ Ժոզե Բետանկուրը ՀՀ ԱԳՆ-ում աշխատանքային հանդիպում է ունեցել նաև նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ, որի ընթացքում քննարկվել են Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, հարցեր՝ կապված ռազմագերիների վերադարձի և տարածաշրջանում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության և հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքների հետ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: