• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց

07 դեկտեմբերի, 2020
Աշոցքի «Տիրամայր Նարեկի»  հիվանդանոց
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի ու Վատիկանի միջև ոչ պաշտոնական հարաբերությունները սկսվել են դեռևս 1988թ․ դեկտեմբերից՝ ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։ Սարսափելի այդ աղետի հետևանքները մեղմելու նպատակով մի շարք պետությունների հետ մեկտեղ արձագանքեց նաև Սուրբ Աթոռը։ Աղետի շրջանի ազգաբնակչության բժշկական կարիքները հոգալու աստվածահաճո գործի արգասիքն էր Հռոմի Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի նախաձեռնությամբ Աշոցքի «Տիրամայր Նարեկի»  հիվանդանոցի հիմնումը որպես նվեր հայ ժողովրդին: Հիվանդանոցը, որը շահագործման հանձնվեց 1991թ․ հոկտեմբերի 7-ին, մինչ օրս բարեգործական հիմունքներով ծավալում է իր գործունեությունը՝ անվճար սպասարկելով Շիրակի, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ այլ մարզերի, ինչպես նաև Վրաստանի Ջավախքի շրջանի բնակչությանը: Հիմք ընդունելով Վատիկանի 2000թ. դեկտեմբերի 20-ի հայտագիրը` Աշոցքի հիվանդանոցը և հարակից գյուղերում գտնվող հիվանդանոցին առընթեր 22 ամբուլատորիաները Ս․ Հովհաննես Պողոս Բ-ի անունից հանձնվել են «Կամիլիանների միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամին»: 2001թ. դեկտեմբերի 24-ի ՀՀ կառավարության որոշմամբ «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը և իր ամբուլատորիաները սեփականության իրավունքով անհատույց օտարվել են «Կամիլիանների միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամին»:

Այսօր հիվանդանոցն առողջապահական մյուս հաստատությունների հետ մեկտեղ պայքար է մղում Covid-19 համավարակի ճգնաժամի դեմ ու հումանիտար աջակցություն ցուցաբերում Արցախի պատերզամի հետևանքով տուժածներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: