• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Վատիկանի Սրբադասման միաբանության հրամանագիրը Հայոց ցեղասպանության տարիներին նահատակված հոգևորականների մասին

28 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 27-ին Հռոմի Պապը հավանություն է տվել հրապարակելու Սրբադասման միաբանության հրամանագիրը, որով նոր երանելիների շարքին են դասվում ծագումով լիբանանցի Հայր Լեոնարդո Մելքին և Հայր Թոմասո Սալեհը։ Նրանք ատելության հողի վրա սպանվել էին Հայոց ցեղասպանության տարիներին՝ իրենց հավատքի համար։  

Վատիկանի միաբանության պաշտոնական հրամանագրում նշվում է, որ այս հոգևորականների «նահատակությունը մեծապես կապված է Հայոց ցեղասպանության հետ, որի ընթացքում տեղի է ունեցել նաև մյուս քրիստոնյաների կոտորածները»։ Հրամանագրում նշվում է նաև, որ «19-րդ դարավերջից Օսմանյան իշխանությունները հրամայել էին բնաջնջել հայերին ու մյուս քրիստոնյաներին։ Նրանց հանդեպ հետապնդումներն առավել սաստկացան Առաջին աշխարհամարտի սկզբում։ Երիտթուրքերի ազգայնական շարժումը նպատակ ուներ ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին, սկսվեցին մահվան  երթերը: 1914թ նոյեմբերին Օսմանյան կայսրությունը հրամայել էր բոլոր քրիստոնյա կրոնական համայնքներին տեղեկացնել, որ նրանք կապ չունեն կայսրության հետ և համարվում են իսլամի թշնամի»։

Վատիկանին հարող ԶԼՄ-ները անդրադարձել են նահատակված հոգևորականների սպանությունների պատմությանը՝ նշելով, որ նրանք ձերբակալվել ու սպանվելուց առաջ թուրքերի կողմից ենթարկվել են անմարդկային կտտանքների։

Հայր Մելքին մի քանի անգամ մերժել է դավանափոխ լինել, որից հետո նրան ու երանելի հայ եպիոսկոպոս Իգնատիուս Մալոյանին, Մարդին քաղաքից 416 տղամարդկանց հետ մեկտեղ գազանաբար սպանել են 1915թ. հունիսի 11-ին։

Հայր Սալեհը ձերբակալվել ու մահվան է դատապարտվել հայ հոգևորականին թաքցնելու համար։ Նա նահատակվել է բազմաթիվ կտտանքների ու թուրքական զինվորների ուղեկցությամբ մահվան երթի ընթացքում 1917թ․ հունվարի 18-ին Մարաշում։ Նահատակվելուց առաջ հոգևորականը հաստատակամորեն մի քանի անգամ բացականչել է. «Ես հավատում եմ Աստծուն ու չեմ վախենում մահից»։

Ի տեղեկություն․ Մարդին քաղաքը Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր: Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։ Ցեղասպանության տարիներին Մարդինի մոտ գտնվող Րասուլ Այն բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: