• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Ծագումով հայ Սուրբ Մերկուրիալեն

26 հոկտեմբերի, 2020
Ծագումով հայ Սուրբ Մերկուրիալեն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 26-ին Իտալիայի Ֆոռլի քաղաքը նշել է իր պահապան Սուրբ Մերկուրիալեի տոնը։ Այս առթիվ Ֆոռլի-Բերտինորոյի Եպիսկոպոս Լիվիո Կորացցան քաղաքին ուղղված իր պատգամում ասել է «․․․Սան Մերկուրիալեն, ինչպես հաստատվել է գիտական ​​ուսումնասիրությունների արդյունքում, հայկական ծագում ուներ և եկել էր բերելու մեզ հավատ որպես բարի լուրի սուրհանդակ: Նա ընդունվել էր մեր ժողովրդի կողմից և զորեղ կերպով նպաստել բնակչության մարդկային և քրիստոնեական զարգացմանը։ Նրա լույսն այսօր էլ շարունակում է փայլել: Իր ծագումնաբանությունը չի կարող մեզ չհիշեցնել այն պայմանների մասին, որոնցում հայտնվել է հայ բնակչությունն իր պատմության ընթացքում ու նույնիսկ այս օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: Խաղաղությունը, երկխոսության, տարբերությունների ճանաչման և ընդունման մարդկային արժեքների հարգման, արդարության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության պտուղ է: Սա այդպես է հայերի համար և բոլոր այն մարդկանց համար, ում մենք ամեն օր հանդիպում ենք»:

Մերկուրիալեի օրվա տոնակատարմանը հրավիրված էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, հնարավորություն չունենալով ներկա գտնվել, ուղերձ էր հղել քաղաքի ու նահանգի հոգևոր ու վարչական ղեկավարներին ու ժողովրդին, որն ընթերցվել է եպիսկոպոս Կորացցայի կողմից։ Ուղերձում մասնավորապես նշվել է․  «Կցանկանայի անձամբ ներկա գտնվել Ֆոռլիի առաջին եպիսկոպոսի տոնին: Ցավոք, իրավիճակը թույլ չի տալիս դա անել, սակայն ես ձեզ հետ եմ ոգեկոչելու համար այն ճանապարհը, որը ձեր քաղաքի սուրբ հովանավորին Հայաստանից Իտալիա բերեց. ճանապարհորդություն, որը ևս մեկ անգամ վկայում է մեր քրիստոնեական ու նույնակունք ժառանգության մասին: Այսօր, հավաքված լինելով Ս․ Մերկուրիալեի հոյակերտ աբբայությունում, հնարավորություն ունենք մեր եղբայրական ու կառուցողական երկխոսությունը կրկին ուղղել հոգևոր գանձերի փոխանակմանը՝ հիմնված սիրո և փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝, աջակցելու համար արդարության աշխարհ կառուցելու մեր համընդհանուր ջանքերին:

Հայ ժողովրդի համար այս ծանր օրերին մենք հույս ենք տածում որ, թե՛ ադրբեջանական և թե՛ թուրքական կողմերը կարձագանքեն միջազգային հանրության կոչերին՝ դադարեցնել շարունակվող ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, և կհարգեն հրադադարի պարտավորվածությունները: Ինչպես ասել էր Ն․Ս․ Ֆրանցիսկոսն իր վերջերս հրատարակած «Fratelli tutti» աշխատությունում. «Յուրաքանչյուր պատերազմ ավելի է վաթթարացնում աշխարհը: Պատերազմը քաղաքականության և մարդկության ձախողում է, ամոթալի պարտություն չարի ուժերի առջև»: Մենք կհաղթենք չարին, կշարունակենք առավել լավ աշխարհ կառուցելու գործը, ինչպես որ դա արեց սուրբ Մերկուրիալեն, երբ նա վիշապին հաղթեց սոսկ հավատքի զորությամբ՝ փաթաթելով նրան հովվական թիկնոցի մեջ»։

Ի տեղեկություն․ Ավելի վաղ, հիմնվելով տարբեր կրթական, բժշկական ու մշակութային հաստատություններ ներկայացնող գիտնականներից, մարդաբաններից, բժիշկներից ու պատմաբաններից կազմված պատկառելի թիմի ամբողջական գենետիկ տվյալների, պատմական աղբյուրների, սրբի մասունքների իզոտոպային հետազոտության և ուսումնասիրությունների արդյունքների վրա, թիմը կրկին հաստատել է Ս․ Մերկուրիալեի հայ լինելու փաստը՝ այն, ինչի մասին դեռևս 1498թ. իր «Կրոնակե Ֆորլիվեզի»-ում գրել էր Ֆորլիի ժամանակագիր Լեոնե Կոբելին. «Օրհնյալ Մերկուրիալեն եկել է Հայաստանից»: Սուրբ Մերկուրիալեն ապրել է 1-2-րդ դարերում ու մահացել է 40-50 տարեկան հասակում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: