• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղերձը «Ժամանակն անցնում է, հիշողությունը մնում» ֆեյսբուքյան միջոցառմանը

24 ապրիլի, 2020

Ս․թ․ ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է Հռոմի հայ համայնքի խորհրդի կողմից կազմակերպած 48 ժամ տևողությամբ ֆեյսբուքյան միջոցառմանը նվիրված ՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։

Դեսպանն իր ուղերձում նշել է, որ ցավոք անցած դարաշրջանում մի քանի անգամ անցնելով այդ ոճրագործության սարսափի միջով, այդ թվում 1989-90թթ․-ին Ադրբեջանի քաղաքներում խաղաղ բնակչության զանգվածային սպանություններով ուղեկցվող դաժան հակահայկական ջարդերի, հայերը շատ լավ են գիտակցում թե ինչ է նշանակում ցեղասպանություն ու այդ տերմինի օգտագործման պատասխանատվությունը։

Նա հավելել է, որ «․․․ բոլորը՝ հայ, իտալացի, թուրք կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ, ինքներն իրենց կարող են հարց տալ այս օր, արդյոք դասեր քաղել ենք անցյալից, արդյոք փոխվել ենք որպես հանրություն ու մարդկություն, թե շարունակում ենք լուռ ու անտարբեր մնալ այդ նույն մարդկության ապրելու իրավունքի, նրա անցյալի ու արժանապատվության ոտնահարման հանդեպ։

1915-23թթ․ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումը Թուրքիայի կառավարության կողմից շարունակվում է: Այդ պետությունն ամեն կերպ փորձում է դիմադրել ու հակադրվել միջազգային հանրությանը՝ պատմության նենգափոխման համար օգտագործելով քարոզչական տարբեր ձևեր, ճնշումներ և լոբբինգին։

Ժխտողականությունը նման է համավարակի, որով կարելի է հիվանդացնել սերունդներին, սակայն, այն ունի պատվաստանյութ և դա ճանաչումն է, սեփական անցյալի ու պատմության ճանաչումը, ինչը դեպի համերաշխություն ու համակեցություն տանող ամենակարճ ճանապարհն է»։

Դեսպան Նազարյանի ուղերձն ամբողջությամբ կարելի է դիետել  հետևյալ հղումներով՝

https://www.facebook.com/Telepacearmenia.it/videos/222736222480811/?vh=e&d=n

https://m.facebook.com/comunitaarmena

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: