• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումները Լիսաբոնում

25 հունվարի, 2020
Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումները Լիսաբոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 22-25-ը Լիսաբոնում էր գտնվում Պորտուգալիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ) Կարեն Նազարյանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել պորտուգալական իշխանությունների ու Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Եվրոպական հարցերով Պորտուգալիայի պետական քարտուղար՝ Անա Պաուլա Զաքարիասի հետ հանդիպմանը դեսպան Նազարյանը խնդրանք է ներկայացրել արագացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որը հետաձգվել էր անցած տարվա նոյեմբերին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Արևելյան գործընկերությանն ու դրա շրջանակներում ստանձնած համատեղ հանձնառությունների կատարմանը, խոսել 2021թ․-ին ԵՄ խորհրդում Պորտուգալիայի նախագահության մասին։

Լիսաբոնում դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Պորտուգալիայի նախագահի դիվանագիտական հարցերով ավագ խորհրդականի ու ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի և ուրիշների հետ, որոնց ընթացքում ներկայացվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Քննարկվել են նաև բազմակողմ դիվանագիտական հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Դեսպանի աշխատանքային օրակարգում էր նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը, որոնք քննարկվել են Պորտուգալիայի առևտրի ու ներդրումների գործակալությունում։ Գործարարության պետական այդ կառույցի նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի ու գործակալության տնօրենների ու փոխտնօրենների մասնակցությամբ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները, երկրի տնտեսական ցուցանիշները և զարգացման տեմպերը, այդ թվում «Մուդիզ»-ի կողմից Հայաստանին տրված սուվերեն վարկանիշի վերաբերյալ և Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գնահատականներն ու կանխատեսումները, խոսվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից, Իրանի հետ սահմանակից լինելու և ԵՄ-ի կողմից տրամադրած Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) կարգավորումից օգտվելու հնարավորությունների մասին։ Զրուցակիցները առանձնացրել են զբոսաշրջության, նորարարության, այլընտրանքային էներգետիկայի և մյուս բնագավառները, որոնցով Պորտուգալիան առաջատար է, և որոնք դասվում են նաև հայկական կողմի կայուն զարգացման առաջնայնությունների շարքին, և պայմանավորվել, որպեսզի այս ուղղություններով երկուստեք իրականացվեն թիրախավորված քայլեր։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Երևանում ու Լիսաբոնում կազմակերպել քննարկումներ, սեմինարներ ի հայտ բերելու համար երկու երկրներում առևտրատնտեսական կապերի ու ապակենտրոնացված համագործակցության զարգացման համար առկա ներուժն ու հնարավորությունները։

Լիսաբոնում գտնվելու օրերին դեսպան Նազարյանը նաև մասնակցել է Պորտուգալական Հանրապետության նախագահի և ԱԳ նախարարի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպումներին։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: