• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին

08 հունվարի, 2020

Հունվարի 8-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի ինքնիշխան Ուխտի Արքայազն ու ՄԵծ Վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին։

Հռոմում գտնվող Վարպետաց պալատում պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Նորին Վսեմությանը և Ինքնիշխան Խորհրդի անդամներին փոխանցեց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու հայ ժողովրդի ջերմ ողջույններն ու երախտագիտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում կարիքավորներին աջակցելու պատմական առաքելության իրագործման հարցում։

ՀՀ դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր ներդնել առավել զարգացնելու երկկողմ հարաբերություններն  առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղություններով, որի համար լավ հիմք է հանդիսանում անցած տարի Հայաստանի Հանրապետության ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից վավերացված երկկողմ համագործակցության համաձայնագիրը։

Նորին Վսեմությունը բարձր գնահատեց հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված փոխվստահելի հարաբերությունները՝ նշելով, որ քրիստոնեական նույնա­կունք արժեհամակարգն ամուր հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացման համար և իր հիացմունքը հայտնեց հայ ժողովրդի՝ զոհողությունների ու նվիրումի գնով հավատքը պաշտպանելու ու մշտապես իր առաջընթացը և բարօրությունը կերտելու կարողության առթիվ։

Հանդիպմանը, որին մասնակցում էին հնագույն հոգևոր Ուխտի կառավարության բարձրաստիճան անդամները, դեսպան Նազարյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ պաշտոնական Երևանի  տեսակետները՝ մեծապես արժևորելով Մալթայի Ինքնիշխան Ուխտի մոտեցումները Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հանդեպ ոտնձգությունները և հանցագործությունները կանխարգելելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հստակ դիրքորոշում որդեգրելու հարցերում։   

 ՏԵՂԵԿԱՆՔ․ Մալթայի Ինքնիշխան Ուխտի (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) հետ պատմական հարաբերությունների առանձ­նահատկությունը պայմանավորված է քրիստոնեական խորը արմատներով, մաքառումներով հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների և պատմական ողջ ուղով: Մերօրյա երկկողմ հարաբերությունները պայմանավորված են նաև Մալթայի Ուխտի՝ որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Երկկողմ դիվանագիտական կապերը հաստատվել են 1998թ․-ի մայիսին: 1988թ․-ի ավերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ 2020թ․ հունվարի 23-ից ուժի մեջ կմտնի «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: