• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին

09 դեկտեմբերի, 2019
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 9-ին Պորտուգալական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին։

Պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի պետության ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջույններն ու հավաստիացրեց, որ կգործադրի առավելագույն ջանքերը միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան հաջողություն մաղթելով դեսպանին խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանն ու մեծապես կարևորեց աշխարհահռչակ պորտուգալահայ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամի գործունեությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Պարտուգալիայի նախագահի նստավայր՝ ազգային Բելեմ պալատում կայացած արարողությանը ներկա էին պորտուգալացի բարձրաստիճան պաշտոնատարներ, այդ թվում՝ Եվրոպական հարցերով պետական քարտուղար Անա Պաուլա Զաքարիասը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալվարո Մենդոնսա է Մուրայը, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: