• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի այցը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ

07 դեկտեմբերի, 2019
Դեսպան Նազարյանի այցը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լիսաբոնում տեղակայված «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում տեղի ունեցավ դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Իզաբել Մոտայի հետ, որին մասնակցել է նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ 

Դեսպանը մեծապես կարևորեց 2019թ․-ին անվանի հայորդու՝ Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների անցկացումը, հույս հայտնելով, որ դրանք իրենց շարունակությունը կունենան Հայաստանում և սփյուռքում կրթական, հայագիտական, գիտահետազոտական և բարեգործական ծրագրերի ընդլայնման նպատակով։

Ողջունելով նորանշանակ դեսպանին Իզաբել Մոտան հաստատության անունից պատրաստակամություն հայտնեց ապագա համագործակցության համար՝ նպատակ ունենալով նպաստել հայ և պորտուգալացի ժողովուրդների միջև միջանձնային շփումների ու երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից գործադրվող ջանքերին։

Կ․Նազարյանը Գյուլբենկյան թանգարանին նվիրեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից աշխարհահռչակ գործարարի և բարեգործի ծննդյան հոբելյանական տարվա առթիվ թողարկած ոսկյա հուշադրամը, իսկ դեկտեմբերի 7-ին մասնակցեց հիմնադրամում բացված մեծ հային նվիրված ցուցասրահում տոնակատարության տարվա փակման համերգին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: