• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի հանդիպումը Պորտուգալիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Մենդոնսա Է Մուրայի հետ

06 դեկտեմբերի, 2019
Դեսպան Նազարյանի հանդիպումը Պորտուգալիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Մենդոնսա Է Մուրայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ դեկտեմբերի 6-ին Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերի պատճեն ներկայացրեց Պորտուգալական Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Ալվարո Մենդոնսա է Մուրային (Alvaro Mendonca e Mura)։

Հանդիպանը ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքական երկխոսությունն առաջ մղելու նպատակով երկու երկրների գործադիր իշխանությունների միջև բարձրաստիճան և աշխատանքային այցերի, խորհրդարանական և գործարար շրջանակների միջև շփումների իրականացումը, այդ թվում օգտագործելով բազմակողմ դիվանագիտության հարթակները։

Մենդոնսա Է Մուրան պատրաստակամություն հայտնեց օժանդակել ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպանին իր գործառույթների արդյունավետ իրականացման հարցում հավաստելով Պորտուգալիայի արտաքին գերատեսչության համակողմանի աջակցությունը։

Մենդոնսա է Մուրայի խնդրանքով Նազարյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը, տարածաշրջանային, ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու այդ առթիվ հայկական կողմի մոտեցումները։


Նույն օրը Լիսաբոնում տեղի ունեցան դեսպան Նազարյանի հանդիպումները Պորտուգալիայի ԱԳՆ պաշտոնատարների հետ, որոնց ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական ու ոլորտային բնագավառներում, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: