• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ընդունելությունը նվիրված Հայաստանի Անկախության տոնին

03 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերին 3-ին Հռոմի Բորգեզե այգու Վալադիեր դղյակում հանդիսավոր ձևով նշվել է Հայաստանի Անկախության տոնը։ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած պաշտոնական ընդունելությանը մասնակցել են Վատիկանի արտաքին գերատեսչության ղեկավար՝ արք․ Ռիչարդ Գալագերը, նրա տեղակալը, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով դեսպաններ, վատիկանյան կողմի հետ համագործակցող ակադեմիական ու գիտական շրջանակների, վերլուծական կենտրոնների, Հայաստանյայց Առաքելական ու Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով օրվա առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդն իր ներդրումն է բերել տարածաշրջանի ներդաշնակության, բազմազանության և առաջընթացի համար, և որ այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պատմական ներկայությունը վերհաստատելու ուղղությամբ։ ՀՀ դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ աշխարհի հինավուրձ եկեղեցիների հետ մեկտեղ Երևանի և Շուշի մզկիթները խորհրդանշում են տարբեր կրոնների հանդեպ հայ ժողովրդի հանդուրժողականության մասին։ Նա ներկայացրել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրի վարած արտաքին քաղաքականությունը, որի հիմքում են ընկած հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության համընդհանուր սկզբունքները և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը։

Կ․Նազարյանն իր ելույթի մեկ այլ բաժնում առանձնակի անդրադարձ է կատարել Հայաստանում ոչ բռնի, խաղաղ հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների ամրապնդմանը և այս ուղղությամբ կարևորել հայության բոլոր հատվածների ու ՀՀ իշխանությունների անկոտրուն կամքն ու վճռականությունը։

Ընդունելության մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, տեսաշարժան վայրերը, հոգևոր, մշակութային ժառանգությունը։ Երեկոյի ընթացքում հյուրերը համտեսել են նաև «Արարատ» կոնյակների տեսականին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: