• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

«Ավանդական նկարագիր և իմիջային ադապտացիա» խորագրով քննարկում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը

28 օգոստոսի, 2019
«Ավանդական նկարագիր և իմիջային ադապտացիա» խորագրով քննարկում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

«Ավանդական նկարագիր և իմիջային ադապտացիա (պատմություն և հայկական ինքնություն)» խորագրով քննարկումն ընդգրկված էր ս․թ․ օգոստոսի 28-ին Երևանում կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի երկրորդ օրվա քննարկումների օրակարգում։

Այդ թեմայով քննարկումը վարում էր ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը:

Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի ներկայացման իմիջի առանցք հանդիսացող հայկական ինքնության, պատմական անցյալի, ժառանգության ու ավանդական արժեքների շուրջ:

Իր խոսքում դեսպան Նազարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նշել է, որ ցեղասպանության հետևանքներն անցնող հարյուրամյակի ընթացքում իրենց զգացնել են տվել հատկապես ազգային ինքնության համապատկերում և անվիճարկելի համարել այդ հանցագործության ազդեցությունն այդ թվում հայ ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման հարցերում։

ՀՀ դեսպանը նաև ընդգծել է բոլոր դերակատարների կողմից համակարգված քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովմանը, մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչմանը՝ ի նպաստ տարածաշրջանի անվտանգության, կայունության և ժողովուրդների միջև համերաշխության, ինչպես նաև ապագայում նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: