• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի մասնակցությունը «Հայաստան» գրքի շնորհանդեսին

17 մայիսի, 2019

 Դեսպան Կարեն Նազարյանի մասնակցությունը «Հայաստան» գրքի շնորհանդեսին

Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմում գործող «Սուրբ հող» հրատարակչության տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդեսին։ Ալբերտո Էլլիի հեղինակած, չորս հարյուր էջանոց գիրքը, ընթերցողի ուշադրությունն է սևեռում Հայաստանի, նրա մարզերի ու Արցախի պատմությանը, մշակույթին և աշխարհագրությանը։

Գրքի շնորհանդեսի արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Նազարյանը նշեց, որ գիրքն իտալախոս համայնքին է ներկայացնում վառ պատմություններ Հայաստանի ու Արցախի մասին, որի միջոցով ընթերցողը ծանոթանում է հայկական հինավուրց հողին՝ որպես ուխտագնացության և յուրօրինակ մշակութային ու հոգևոր փորձառությունների վայր։

Իր խոսքում Կարեն Նազարյանը նշեց, որ գիրքը նաև պատասխանն է մշակութային զտմանն ու դրա քարոզչությանը, որը ցավոք շարունակվում է հայկական դարավոր կոթողների հանդեպ՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած խտրականության և ռասիզմի քաղաքականության արդյունքում։ «Մշակութային ցեղասպանություն․ սա այն է ինչ իրականացվում է հայկական եկեղեցիների հանդեպ նշված հարևան երկրներում, որն ըստ էության 1915թ․ Հայոց ցեղասպանության շարունակությունն է, և այս իրավիճակը հրատապ քայլեր է պահանջում միջազգային հանրություն կողմից»,- նշեց դեսպանն ու կոչ արեց կրկնապատկել ջանքերը կասեցնելու համար մշակութային ժառանգության ոչնչացման փորձերը, որոնք օտարում են ժողովուրդներին և սերմանում ատելություն։

Որպես կառավարության ներկայացուցիչ, որը զբոսաշրջությունը հայտարարել է իր տնտեսական զարգացման առաջնային ճյուղերից մեկը, դեսպան Նազարյանը կարևորեց, որ գրքի միջոցով հնարավոր է ծանոթանալ Հայաստանի ու Արցախի հազարամյակների պատմությանը, ինքնատիպ ճարտարապետությանը, գրականությանը, երաժշտությանը կիրառական արվեստներին և պատմական հուշարձաններին, որոնք ներկայացնում են տարբեր դարաշրջաններ՝ ընթերցողներին ու այցելուներին առաջարկելով հարուստ ընտրություն։

Գրքի շնորհանդեսին որպես զեկուցողներ հանդես եկան գրող Ալբերտո Էլլին և լրագրող Ռոբերտո Օլլան, որոնք ընդգծեցին, որ հայերն օտարների ուշադրությունը գրավում են ստեղծած մշակութային ժառանգությամբ, հարուստ պատմությամբ: Նրանք նաև նշեցին որ հուզիչ է տեսնել, թե ինչպես է հայի նոր սերունդը շարունակում ոգեկոչել ցեղասպանության զոհերին և ինչ աստիճանի նշանակալի և արդիական է այսօրվա հայկական իրականության մեջ պատմական Հայաստանում գտնվող հայկական ժառանգության ազդեցությունը:

Շնորհանդեսին, որը վարում էր Ռոբերտ Աթթարյանը՝ «Վատիկան Նյուզ»-ից, ներկա էին ԶԼՄ-ների, զբոսաշրջային ընկերությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ ու հոգևոր հայրեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: