• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելից

24 ապրիլի, 2016

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Մխիթարյան Միաբանության հովանու ներքո Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մայրավանքում հայ և օտարազգի հավատացյալների հոծ բազմության ներկայությամբ՝ ապրիլի 24-ին մատուցվեց հանդիսավոր Պատարագ, որին հետևեց «Ժողովրդի տառապանքներից այն կողմ. Հայոց Ցեղասպանության հիշողության ուղիներով» վերնագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Մխիթարյան Միաբանության Ընդհանուր Աբբահայր Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղբյանը Պատարագին արտասանած իր քարոզում շեշտեց Հայոց Ցեղասպանությունը և, հատկապես, մեր բազմահազար մարտիրոսներին հիշատակելու կարևորությունը, ովքեր արյան գնով մեզ կտակեցին քրիստոնեական հավատն ու մեր ազգային արժեքները, ինչպես նաև հայրենի հողում կառչած մնալու սրբազան ավանդը:

Պատարագին հաջորդած ցուցահանդեսի բացմանը ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով հիշատակեց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Ս.Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցած պատարագը, որի ընթացքում Ս. Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական Եկեղեցու վարդապետ: ՀՀ դեսպանը նշեց, որ ապրիլի 24-ը կամ 1915թ. մեզ համար զուտ թվականներ չեն, այլ մեր կյանքի, մշակույթի և գոյապայքարի հետ սերտ առնչություն ունեցող իրականություն, քանի դեռ մենք մի ամբողջ ցեղասպանված ժողովրդի ժառանգներն ենք: Մ. Մինասյանը շեշտեց, որ Հայոց Եղեռնը Միջին Արևելքում այսօրվա աղետալի դեպքերի հետ իր առնչությունն ունի, որտեղ այսօր ևս քրիստնյաները ենթարկվում են հալածանքների ու տառապանքների, ուր վտանգի տակ է քրիստոնյաների գոյությունը և Հայաստանը քրիստոնյա գրեթե միակ երկիրն է մնում տարածաշրջանում:

Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչ Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանյանը դրա իմաստն ու պատգամը համառոտ ներկայացրեց հանդիսատեսին, որի գլխավոր նպատակն է իտալացի հասարակությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության պատմավավերագրական ու մշակութային երանգները: Գրեթե 100 լուսանկարներ ժամանակագրորեն ներկայացնում են հայ ժողովրդի կյանքը օսմանյան կայսրությունում՝ համիդյան ջարդերը, զանգվածային տեղահանության տպավորիչ տեսարաններ, սպանդի ահարկու պատկերներ, օտար հեղինակաւոր դեսպանների, մտավորականների եւ ականատեսների վկայութիւններ, տարբեր որբանոցների և որբերի խմբանկարներ, կործանած եկեղեցիներ, վանական համալիրներ ու առհավետ կորած պատմամշակութային գանձեր, աշխարհի տարբեր երկիրներում տեղադրված Ցեղասպանության հուշարձաններ, Ցեղասպանությունը Հայ արվեստագետների աչքերով յուղանկարներ ու քանդակներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: