• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

21 ապրիլի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների Ժողովի դեկան Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում նշված է.

«Ձերդ Վսեմություն,

Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները:

Անգնահատելի է Նորին Սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղության հաստատման, համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության:

Ֆրանցիսկոս պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրություն ներքո էր նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը:

Խորապես կիսում ենք ողջ աշխարհի հավատացյալների վիշտը այս մեծ կորստի կապակցությամբ»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: