• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմի Պապի անդրադարձը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը

28 փետրվարի, 2024
Հռոմի Պապի անդրադարձը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

Հռոմի Պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար, ապա անդրադարձել Հայաստանին՝ մասնավորապես նշելով. «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։ Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել. «Քանիցս աղաչեցի «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: