• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի հրաժեշտի հանդիպումները

06 դեկտեմբերի, 2023

Ս.թ. հոկտեմբերի 21-ին Ն․Ս․ Ֆրանցիսկոսն Առաքելական պալատում ընդունեց դեսպան Կարեն Նազարյանին՝ Սուրբ Աթոռում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հրաժեշտի հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով արցախահայության բռնի տեղահանման խնդիրներին։ ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբության ուշադրության կիզակետում կմնան տարածաշրջանի անվտանգության և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։ Հռոմի Պապն իր հերթին կարևորել է եկեղեցիների ու աղոթատեղիների պաշտպանության հարցերն ու նաև հույս հայտնել, որ դեսպանի ապագա գործունեության համար օգտակար կլինի քահանայապետական դիվանագիտության շփումների յուրահատուկ և հարուստ փորձառությունը։

Ավելի վաղ` հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ նաև ՀՀ դեսպանի հանդիպումը Մալթայի Ինքնիշխան Ռազմական ՈՒխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա՛ Ջոն Դանլեփի հետ: Քննարկմանը հետևած հրաժեշտի արարողությանը, որին ներկա էր նաև Մալթայի Ուխտի Մեծ կանցլերը, արտաքին գործերի դեպարտամենտի և ՀՀ դեսպանության աշխատակիցները, Ֆրա՛ Ջոն Դանլեփը դեսպան Նազարյանին պարգևատրեց Մալթայի Ուխտի՝ արժանիքների համար Մեծ խաչով՝ «․․․ հաշվի առնելով վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում դեսպանի ունեցած նշանակալի ավանդը»։

Վատիկանում ՀՀ դեսպանի գործունեությունը բարձր գնահատականի  արժանացավ նաև Տանն Կիլիիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքի կողմից։ Հոկտեմբերի 14-ին Հռոմի Լևոնյան հայ վարժարանում կայացած արարողությանն Ա․Գ․Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս XXI-ը Կ․ Նազարյանին հանձնեց «Ս․ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը` իր հրամանագրում մասնավորապես ընդգծելով, որ դեսպանի «․․․ պատրաստակամ համագործակցության շնորհիվ մեր փոխհարաբերությունները և համագործակցությունը ծառայեցին ի սպաս Մայր հայրենիքին և հավատավոր մեր հայ ժողովրդին»։

Վերը նշված հանդիպումներին Կարեն Նազարյանը երախտագիտություն է հայտնել անցնող ժամանակաշրջանում դեսպանության հանդեպ ուշադրության և աջակցության համար, հույս հայտնելով, որ ՀՀ նորանշանակ դեսպանին ևս կընձեռնվեն համագործակցության լայն հնարավորություններ՝ երկկողմ հարաբերոթյունների շարունակական զարգացման ուղղությամբ արդյունավետ գործելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: