• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Շնորհալիին նվիրված միջազգային համաժողով Վատիկանի արևելագիտության ինստիտուտում

30 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 30-ի առավոտյան Արևելագիտության քահանայապետական ինստիտուտում (ԱՔԻ) տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալիին նվիրված  միջազգային համաժողովի բացումը։ «Սուրբ Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» խորագրով երկօրյա համաժողովին մասնակցում են Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած միջազգային հեղինակավոր հայագետներ, առաջատար համալսարանների պրոֆեսորներ, հայաստանյայց և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր դասի ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ԱՔԻ ռեկտորը, դեկանը, դասախոսներ, լրագրողներ։

Ողջունելով մասնակիցներին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում կարևորել է Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ անցկացվող համաժողովը, որը «Հայաստանը դարձնում է տեսանելի և լսելի փոթորքոտ այս ժամանակաշրջանում»  ու հավելել, որ «մեծ կարևորություն է տրվում այս միջոցառմանը ներկայիս աշխարահաքաղաքական զարգացումների, հակամարտությունների և պատերազմների համատեքստում, որոնք սպառնում են տարբեր ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, վտանգում նրանց հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում», և որ այդ ժառանգությունը կարող է պաշտպանել միայն դրան հաղորդակից ժողովուրդը, որը հանձնառու է պահպանել այն որպես իր կյանքի անբաժանելի մաս՝ ապրելով իր պատմական հայրենիքում»։

Դեսպանի ելույթն ամբողջությամբ՝ այս հղումով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: