• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պառոլինի այցը Հայաստան

13 հուլիսի, 2023

Հուլիսի 11-13-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Սուրբ Աթոռի կարդինալ պետական քարտուղար Պիետրո Պառոլինը, ով հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատորյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։


Հանդիպումներին հայկական կողմը բարձր գնահատեց Նորին Վսեմության ներդրումը երկկողմ միջպետական կապերի վերընթաց զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վատիկան արտոնյալ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր, անդրադարձան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին։ Կարդինալ Պառոլինը Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնեց նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:

Պաշտոնական այցի շրջանակներում պետական քարտուղարն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում՝ թողնելով գրառում Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Վատիկանի պատվիրակությունը շրջեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի 2001թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016թ.-ին տնկած եղևնիները:

Միջեկեղեցական երկխոսության շրջանակներում կարդինալ Պարոլինն այցելեց նաև Մայր Աթոռ Ս․ Էջմիածին և հանդիպում ունեցավ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև մեկնեց Գյումրի և այնտեղ նախագահեց հայ կաթողիկե համայնքի համար մատուցված Ս․ պատարագը։
Հայաստանում կարդինալ Պառոլինն արժանացավ ջերմ ընդունելության։ Նրան այցի ընթացքում ուղեկցեցին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և ՀՀ-ում Առաքելական նվիրակ գերպ․ Ժոզե Բետանկուրը։ Վատիկանի բարձրաստիճան հյուրի այցելությանն անդրադարձան հայկական և օտարերկրյա ԶԼՄ-ները։

Այցի մասին առավել մանրամասն տեղեկատվություն են պարունակում ստորև ներկայացվող պաշտոնական կայքէջերը։

https://www.president.am/hy/press-release/item/2023/07/12/President-Vahagn-Khachaturyan-met-with-Pietro-Parolin/

https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/07/12/Nikol-Pashinyan-Cardinal-Pietro-Parolini/

http://www.genocide-museum.am/arm/12.07.23.php

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: