• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

«ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ»

28 հունիսի, 2023
«ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցու դռան բարավոր, լուսանկարը` Monument Watch-ի 

Տեղական ԶԼՄ-ներում շարունակվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի, կրոնական անհանդուրժողականության, ներառյալ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածվելու վտանգի մասին անդրադարձերը։

Il Messaggero-ի վատիկանիստ լրագորողը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայերի, Արցախի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման և խեղաթյուրման մասին՝ չնայած միջազգային հանրության, Ֆրանցիսկոս Պապի և հանրահայտ այլ մարդկանց կոչերին։

Tempi-ի հոդվածը կենտրոնացել է նաև Հակարի կամրջին ադրբեջանական կողմից իրականացվող  սադրանքներին, ինչպես նաև Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հեռահար մահաբեր կրակոցներին։

«Լռության գինը» խորագրի ներքո իր թվիթերյան էջում ստորագրահավաք իրականացնելու մասին է հայտարարում հեղինակավոր իրավապաշտպան Christian Solidarity International (CSI) միջազգային հասարակական կազմակերպությունը։ Եվս մեկ այլ ցեղասպանություն կանխելու համար CSI-ը կոչ է ուղղում հանրությանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ցուցաբերել համերաշխություն։

Vatican News պաշտոնական լրատվականում տարբեր լեզուներով տպագրված հոդվածները հղում են կատարում անցած հանգստյան օրերին Հայ կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ի խոսքերին, ով այս իրավիճակում  դատապարտելի է համարում  «արժեքների հանդեպ շահը գերադասողների մեղսակից լռությունն ու անգործությունը»։

Համապատասխան հոդվածների հղումները ստորև․

https://www.ilmessaggero.it/vaticano/armeni_cristiani_corridoio_lachin_papa_francesco_vaticano_minassian_nagorno_karabakh_azerbajian-7483162.html?refresh_ce

https://www.tempi.it/le-tante-provocazioni-azere-preludio-all-invasione-dell-armenia/

https://twitter.com/CSI_humanrights/status/1672930137149526021

https://www.vaticannews.va/it/chiesa/news/2023-06/raphael-bedros-minassian-non-dimenticate-armeni-nagorno-karabah.html

https://www.vaticannews.va/fr/eglise/news/2023-06/armenie-haut-karabagh-patriarche-minassian-ne-pas-oublier.html

https://www.vaticannews.va/hy/church/news/2023-06/hy-appello-patriarca-minassian-non-dimenticate-popolo-artsakh.html

https://www.vaticannews.va/ar/church/news/2023-06/raphael-bedros-minassian-non-dimenticate-armeni-nagorno-karabah.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: