• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

29 մայիսի, 2023
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։
 
Այս հոբելյանի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի Ուխտի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պաշտոնական ուղերձների փոխանակում։ ՀՀ ԱԳ նախարարի նամակը Մալթայի Ուխտի Մեծ կանցլեր Ռիկառդո Պատեռնո դի Մոնտեկուպոյին է փոխանցել դեսպան Կարեն Նազարյանը։ Ուղերձում հայկական կողմն անդրադառնալով դարերի խորքից եկող բարեկամական կապերին դրանք ամուր հիմք է համարում երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա զարգացման համար։ Ուղերձում գնահատվում է նաև Մալթայի ՈՒխտի գործառնական օպերատիվությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում մարդասիրական գործունեության իրականացման համար ու կարևորվում Ինքնիշխան Ուխտի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Ժնևի կոնվենցիաներում ամրագրված մարդու իրավունքների հարգմանն ու խրախուսմանը։
 
Իր հերթին, Մեծ կանցլերը հավաստիացում է երկկողմ համագործակցությունը դիվանագիտական և մարդասիրական ոլորտներում առավել ամրապնդելու, մեր համընդհանուր քրիստոնեական արժեքներն առաջ մղելու մտադրության մասին ու, Հայաստանի հետ պատմական կապերին ակնարկ կատարելով, հիշատակում մերօրյա բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև կարևորում 2018թ. ստորագրված Համագործակցության համաձայնագիրն, ինչն առավել թիրախային է դարձնում Մալթայի ՈՒխտի մարդասիրական գործունեությունը Հայաստանում։
 
Միջոցառմանը հետևել է ՀՀ դեսպանի հանդիպումը Մալթայի Ուխտի արտաքին հարաբերությունների գլխավոր քարտուղար Ջիամպաոլո Կանտինիի հետ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: