• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչում

24 ապրիլի, 2023

Ապրիլի 24-ին դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմի Ս. Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման առիթով մատուցված Ս․ պատարագին, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի բակում տեղադրված Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված խաչքարի մոտ։ Ներկա էին նաև Իտալիայում ՀՀ դեսպանը, Լևոնյան վարժարանի, Հայ առաքելական Ս․ եկեղեցու, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունների և հայ համայնքի ներկայացուցիչները։

Ապրիլի 27-ին նախատեսվում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված էկումենիկ միջոցառում՝ Վատիկանի և Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: