• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը

08 փետրվարի, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալական Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակադրակի բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ողջ ներուժի իրականացման կարևորությունը: Հանրապետության նախագահը շեշտել է նաև, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Մադալենա Ֆիշերն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ մասնավորապես ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցերին, ինչպես նաև Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհարժեշտությանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և պաշտոնական շփումների ակտիվացման ուղղությամբ:

Երևան այցի ընթացքում դեսպան Ֆիշերն արարողակարգային հանդիպումներ է ունեցել նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստան-Պորտուգալիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: