• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցն ACI Stampa լրատվականին

07 հունվարի, 2023
Դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցն ACI Stampa լրատվականին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԻԶԱԿԵՏ

Անդրեա Գալյարդուչի

Վատիկան, 7 հունվարի 2023թ.

(Ստորև ներկայացվում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունն իտալերեն բնօրինակից)

Իրավիճակը Լաչինի միջանցքում

Դեկտեմբերի 18-ին բոլորին ցնցեց Ֆրանցիսկոս Պապի կողմից «Անջելուս Դոմինի» աղոթքի ժամանակ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին արված հիշատակումը։ Միջանցքը միակ կապն է Արցախի (Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական անվանումն է)` և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև։ Հինգ կիլոմետր երկարությամբ ձգվող ճանապարհ, որը դեկտեմբերի 12-ից փակվել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, որոնց աջակցում են Բաքվի զինված ուժերը։

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը «Եռակողմ հայտարարության համաձայն գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո և օգտագործվում է միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար նախատեսված մարդկանց և ապրանքների տեղափոխման համար»:

Այդ շրջափակումը, ուստի, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի 120.000 քաղաքացիների համար միակ մատակարարման ուղղու շրջափակում, հավելում է դեսպանը, մինչդեռ ռուսական զորախումբը չի կարողանում վերականգնել իրավիճակը և «առնվազն 1100 քաղաքացիների, այդ թվում կանանց, մեծահասակների և 270 երեխաների ձմռան դաժան պայմաններում արգելվել է անցնել այդ շրջափակված ճանապարհով՝ անհնարին դարձնելով նրանց տուն վերադարձը»,- նշում է դեսպան Նազարյանը։

Մարդասիրական հետևանքները կարող են լինել «անդառնալի և աղետալի»՝ հաշվի առնելով, որ «ներկայումս արգելափակված են սննդի, դեղորայքի և էներգիայի մատակարարումները», և նույնիսկ «ձմռան դաժան պայմաններում երեք օր անընդեջ» արգելափակվել է գազամատակարարումը, իսկ ջեռուցման բացակայությունը արգելափակել է նաև դպրոցերում դասերը՝ երեխաներին զրկելով կրթության հիմնարար իրավունքից»։

Ավելին, դեսպանը նշում է, որ շրջափակումը նաև «լուրջ ճգնաժամ է առաջացրել Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի համար», և անգամ «հիվանդների տեղափոխումը Հայաստանի հիվանդանոցներ շտապ օգնության համար անհնար է դարձել, ինչն արդեն ծանր հիվանդի մահվան պատճառ է դարձել»:

Իրավիճակը նաև հակադրվում է պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությանն առնչվող Ժնևի IV կոնվենցիային։ Ուստի, «Լաչինի միջանցքի շրջափակումը հանդիսանում է այդ կոնվեցիայի ակնհայտ ոտնահարում», հայտարարում է Նազարյանը:

Նազարյանն ընդգծում է, որ շրջափակումը, իր համակարգված բնույթով, իրենից ներկայացնում է որպես «նախապես ծրագրված գործողություն», որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, և, հետևաբար, «այն հայտարարությունները, թե Ադրբեջանը Լաչինի միջանցքի վրա որևէ սահմանափակում չի կիրառում, կեղծ են», և դրանք անհաջող փորձեր են՝ «ժխտելու Բաքվի պատասխանատվությունը՝ ստանձնած միջազգային պարտավորությունները լրջորեն խախտելու համար»։

Այդ իսկ պատճառով դեսպան Նազարյանը կոչ է անում միջազգային հանրությանը «միաձայն և հրատապ կերպով ընդունել միանշանակ դիրքորոշում և սահմանել գործողություններ՝ ուղղված նմանօրինակ քայլերը դատապարտելու և պատժելու և թույլ չտալու Ադրբեջանին շարունակել գործել բացարձակ անպատժելիության զգացումով», որը վերջնական նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «լուծել ուժի կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչնչացմամբ»:

Այս կապակցությամբ Նազարյանը հիշեցնում է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել կարևոր քննարկում», որտեղ «մի քանի անդամներ և միջազգային կազմակերպություններ հստակ կերպով սահմանել են իրավիճակը՝ պահանջելով Ադրբեջանից ապաշրջափակել միջանցքը»։ Այս համատեքստում դեսպանը կարևորում է Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաքելություններ:

Հայաստանը, ի վերջո, ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կպահանջի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, փաստահավաք առաքելություն կիրականացնի Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք և կապահովի ՄԱԿ-ի գործակալությունների մարդասիրական մատչումը Լեռնային Ղարաբաղ։

Դեսպանը եզրակացնում է, որ «Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը մի առանձին դեպք չէ, այլ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների համար Ադրբեջանի իշխանությունների կողմից մշակված սիստեմատիկ բռնության հերթական դրսևորում»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: