• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հռոմի Պապի անդրադարձն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը

18 դեկտեմբերի, 2022
Հռոմի Պապի անդրադարձն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հռոմի Պապը մասնավորապես նշեց. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։
 
Հռոմի Քահանայապետի հնչեցված այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից, անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:
 
Տես հղումները՝
 
https://www.vaticannews.va/it/papa/news/2022-12/papa-accogliere-sorprese-vita-crisi-misericordia-dio.html
https://www.vaticannews.va/fr/pape/news/2022-12/pape-francois-angelus-saint-joseph-avent.html
https://www.vaticannews.va/en/pope/news/2022-12/pope-francis-armenia-azerbaijan-lachin-corridor.html
https://www.ilmessaggero.it/mondo/armenia_crisi_umanitaria_nagorno_karabakh_azerbajian_lachin_papa_francesco-7122940.html
https://www.acistampa.com/story/cosa-e-e-perche-e-importante-il-corridoio-di-lachin-nominato-dal-papa-allangelus-21409
 
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: