• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փոլ Ռիչարդ Գալագերի հետ

01 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փոլ Ռիչարդ Գալագերի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական ժառանգության վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Փոլ Ռիչարդ Գալագերի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը շարունակական ջանքեր գործադրել առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր:  

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված ավտանգային իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի առկա խնդիրները: 

Վերահաստատելով խաղաղության օրակարգն առաջ մղելու հայկական կողմի հանձնառությունը՝ ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ և առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: