• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցն Առաջին լրատվական ալիքի «Լուրեր» ծրագրին

29 հոկտեմբերի, 2022
Դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցն  Առաջին լրատվական ալիքի «Լուրեր» ծրագրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նախ նշեմ, որ Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի անձնական, անվերապահ աջակցությունը։ Անցնող երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը շարունակվում է խորանալ փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այդ հարաբերությունները մշտապես վայելել են Հռոմի քահանայապետի և Հայաստանի ղեկավարների բարձր հովանավորությունը։ Այս ընթացքում Երևանում և Վատիկանում տեղի են ունեցել համազգային ու միջազգային ընդգրկմամբ բազմաթիվ միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։

Մասնավորապես, մարտահրավերներով լի այս փուլում, երբ Հայաստանի հանդեպ առկա են անվտանգային սպառնալիքներ, կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամ պետությունների հետ քննարկումները, փոխայցերը՝  վեր հանելով  Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և ռազմական այլ հանցագործությունների անթույլատրելիության ու դատապարտման անհրաժեշտությունը։ Բնական է, որ իր հերթին էլ վատիկանյան կողմը չի կարող անտարբեր լինել քրիստոնեության բնօրրան հանդիսացող մեր տարածաշրջանում շարունակվող հակամարտության, ուժի ու դրա սպառնալիքի կիրառման դատապարտելի փաստերի հետ։

Կցանկանայի նաև հավելել, որ Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն նույնական մոտեցումներ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնք ևս քննարկվել են այցի ընթացքում և այդ առթիվ ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Հայաստանի ԱԳ նախարարի՝ Վատիկան պաշտոնական այցի շրջանակում Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում պետական քարտուղար Կարդինալ Պառոլինի կողմից մատուցվեց պատարագ՝  նվիրված Հայաստանում խաղաղությանը, որին մասնակից եղան Վատիկանում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպաններ, Սուրբ Աթոռի պաշտոնատարներ տեղական հանրային գործիչներ և լրագրողներ։ Նրանց ներկայությունը եկավ փաստելու Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ միջազգային հանրության կողմից դրսևորվող համերաշխության, համակրանքի և աջակցության մասին, իսկ արարողությանը Վատիկանի պետական քարտուղարի նախագահությունը՝ Հայաստան-Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում էր։

 

Հարցազրույցը կարելի է դիտել այս հղումով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: