• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վատիկան

26 հոկտեմբերի, 2022
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 26-ին Վատիկանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման բացառիկ հնարավորության համար՝ ՀՀ ԱԳ նախարարը Սրբազան քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները և նշել, որ իր այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, ինչը լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները: Նախարարը Միրզոյանը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության և հոգևոր մտերմության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ 

Ավելի վաղ, հոկտեմբերի 25-ին Առաքելական պալատում տեղի է ունեցել նախարար Միրզոյանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են: Զրուցակիցները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կողմերի նույնական մոտեցումները միջազգային օրակարագի հրատապ հարցերի շուրջ։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին: ։ 

Նույն օրը նախարար Միրզոյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ էդգար Պենյա Պառային և Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նրան պարգևատրել Բարեկամության շքանշանով։ 

Հատկանշական էր, որ ՀՀ ԱԳ նախարարի Վատիկան այցի ընթացքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի պետական քարտուղարի նախագահությամբ անցկացվեց «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագ՝ նվիրված  Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Ներկա էին Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, տեղի հանրային և հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ։   

Արարողությանը կարդինալ Պառոլինի և նախարար Միրզոյանի ելույթների, ինչպես նաև այցի ընթացքում տեղի ունեցած բոլոր հանդիպումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն, այդ թվում՝ տեսանկարահանումներ և լուսանկարներ կարող եք գտնել՝ այցելելով ստորև ներկայացվող կայքէջերը`

https://www.mfa.am/hy/press-releases/2022/10/26/Mirzoyan_PopeFrancis/11703 

https://www.mfa.am/hy/press-releases/2022/10/25/am_pp/11702 

https://www.mfa.am/hy/press-releases/2022/10/25/FM_PM_HolySee/11700 

https://www.mfa.am/hy/press-releases/2022/10/25/peace_f_arm/11701

https://www.mfa.am/hy/press-releases/2022/10/26/Mirzoyan_RafaelP/11705

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: