• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ դեսպանի այցը Սուրբ Ղազար կղզի

08 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 8-ին Մխիթարյան հայրերի հրավերով Սուրբ Ղազար կղզի էր մեկնել դեսպան Կարեն Նազարյանը` մասնակցելու Մխիթար Աբբահոր երանացման և սրբադասման դատի թեմական ատյանի դատաքննության արարողությանը։ Ս. Ղազար մայրավանքում կայացած միջոցառումը նախագահում էր Վետենտիկի պատրիարք գերպ․ Տ. Ֆրանչեսկո Մորալիան` Մխիթարյան հայրերի, Վենետիկի քաղաքապետարանի, հայ առաքելական, կաթողիկե Ս․ եկեղեցիների, հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների և ՀՀ պատվավոր հյուպատոսի ներկայությամբ։   

Թեմական ատյանը որոշում կայացրեց Մխիթար Սեբաստացու սրբադասման փաթեթն ուղարկել Սուրբ Աթոռի համապատասխան հանձնաժողովին՝ հաջորդ փուլի քննարկումների համար։ Նշենք, որ դեռևս 1941թ․ Հռոմի Պապին ուղղված իր նամակով կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանն առաջինն էր, որ Մխիթար Սեբաստացուն ներկայացրեց Վատիկանի սրբադասման դատին։

Հատկանշական է, որ Մխիթարյանների ուսումնասիրությունները, մասնավորապես պատմագիտության, պատմական աշխարհագրության, տեղագրության, հնագիտության քերականության, երաժշտության և այլ բնագավառներում սկզբնավորվել էին Մխիթար Սեբաստացիով ու շարունակվել Միքայել Չամչյանով, Ղուկաս Ինճիճյանով, Ստեփանոս Գիվեր Ագոնցով և Մկրտիչ Ավգերյանով, իրենց լրումին հասել Ղևոնդ Ալիշանի գիտական գործերով: Համաշխարհային մարտահրավերների այսօրվա պայմաններում Մխիթարյան հայրերի թողած ժառանգությունը ուղենիշ է աշխարհասփյուռ հայության համար՝ ամուր կապված մնալու իրենց արմատներին։ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի տարբեր պահոցներում սրբությամբ պահպանվում են Մխիթարյանների մասունքները՝ ձեռագրերը, շքեղ և ոսկեզօծ կազմերով գործերը, այդ թվում նաև ինքնագիր ընծայականները: Մխիթարյան հայրերի երազանքն էր Հայոց պետականության վերականգնումը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: