• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի հանդիպումը Գյուլբենկյան հիմնադրամում

28 հունիսի, 2022
Դեսպան Նազարյանի հանդիպումը Գյուլբենկյան հիմնադրամում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 28-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամում Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահ պրոֆ․ Անտոնիո Ֆեյժոյի հետ, որին մասնակցում էին նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Մարտին Եսայանը, հիմնադրամի հայկական սփյուռքի բաժանմումքի տնօրեն դկտ․ Ռազմիկ Փանոսյանը։

Հանդիպմանը դեսպանը կարևորել է Հայաստանում և սփյուռքյան գաղթօջախներում Գյուլբենկյան հաստատության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը։ Կ․ Նազարյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով արցախահայությանը բաժին հասած հումանիտար խնդիրների մեղման նպատակով տրամադրած աջակցության համար։ Երկուստեք ընդգծվել է գիտության, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարաության բնագավառներում համագործակցության խորացումը, որի նպատակով էլ դեսպան Նազարյանը նախագահ Ֆեյժոյին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու այդ ոլորտներում առկա առաջընթացին ու ավանդույթներին։ Հայաստան-Պորտուգալիա միջպետական հարաբերությունների և միջանձնային կապերի ընդլայման հարցում զրուցակիցները մեծապես կարևորել են հիմնադրամի դերն ու առաքելությունը, հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի թողած ժառանգությունն ու ավանդը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: