• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայ հոգևորականների այցը դեսպանություն

21 հունիսի, 2022
Հայ հոգևորականների այցը դեսպանություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 21-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն այցելեցին բարձրաստիճան հայ հոգևորականները՝ Վատիկանում  Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արք․ Խաժակ Պարսամյանի ուղեկցությամբ։ Վերջիններիս խնդրանքով դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստան-Սուրբ Աթոռ շարունակական զարգացում ապրող միջպետական կապերը, դրանց ընթացքն ու այդ առումով կարևորեց հայաստանյայց և կաթոլիկ եկեղեցիների միջև հաջողությամբ ընթացող երկխոսությունը։ Հանդիպմանը դեսպանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին և հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային զարգացումների առնչությամբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները։ 

Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոսությունների ներկայացուցիչները Վատիկան էին ժամանել Արևելյան ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական հարցերին նվիրված միջազգային համատեղ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և այդ շրջանակում նաև հանդիպել Ֆրանցիսկոս Պապին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: