• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանյան ՀԿ-ների այցը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն

17 հունիսի, 2022
Հայաստանյան ՀԿ-ների այցը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր դեսպանություն էին այցելել Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավարի ուղեկցությամբ։

Հանդիպմանը ՀԿ ներկայացուցիչները դեսպանին են ներկայացրել  սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացվող ծրագրերը։ Իր հերթին Կ․Նազարյանը խոսել է տվյալ ոլորտում Հայաստանում Սուրբ Աթոռին և կաթոլիկ եկեղեցուն հարող հումանիտար կառույցների գործունեության մասին ու առաջարկել դիտարկել գործընկերության ու համագործակցության հնարավորությունները՝ առավել արդյունավետ դարձնելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների, մասնավորապես՝ Արցախից տեղահանված ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների մեղմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հայաստանյան ՀԿ-ները Հռոմ էին ժամանել մասնակցելու Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը, և որի նպատակներից էր նաև քննարկել ուղիներ՝ ծերացումը խնդրից հնարավորության վերափոխելու համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: