• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանդիպումները Հռոմում

15 հունիսի, 2022
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանին։ Նույն  օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։

Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթություններն ու կարևորել տվյալ բնագավառում սփյուռքյան կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։ Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունը՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։

Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև Վատիկան, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն, հանդիպել հայ առաքելական Ս. եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանին, հարցազրույցներ տվել «Վատիկան Նյուզ» օրաթերթի հայկական բաժնին և «Խաղաղության ձայն» հեռուստածրագրին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: