• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության հիմնադրման 175-ամյակի առթիվ ՀՀ դեսպանի ուղերձը

05 հունիսի, 2022
Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության հիմնադրման 175-ամյակի առթիվ ՀՀ դեսպանի ուղերձը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 5-ին Հռոմում նշվեց Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության հիմնադրման 175-ամյակը։ Այս առթիվ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր երախտիքն է հայտնել միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ. Արուսյակ Սաճոյանին և նվիրյալ մյուս քույրերին՝ հայրենիքում և սփյուռքյան համայնքներում կրթության ու հայեցի դաստիարակության բնագավառներում իրականացվող բարեգործությունների համար։ Դեսպանը կարևորել է միաբանության գործունեությունը, մասնավորապես մի ժամանակաշրջանում, երբ ամոքված չեն Արցախին պարտադրած պատերազմի վերքերն ու ամբողջովին հաղթահարված չեն դրա հումանիտար հետևանքները։

Կ․Նազարյանն իր ուղերձում ընդգծել է միաբանության ու դեսպանության միջև տարիներ ի վեր ստեղծված ջերմ և ամուր համագործակցությունը, որը  շարունակում է զարգանալ՝ ի շահ Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների, որոնք այս օրերին թևակոխեցին իրենց երեսունամյա հոբելյանը, ու մաղթել, որ միաբանության լուսավոր առաքելությունը հարատևի՝ ի բարօրություն հայ ժողովրդի կարիքավոր զավակների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: