• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի հանդիպումը Բուդապեշտի կաթոլիկ համալսարանում սովորող հայ ուսանողների հետ

18 ապրիլի, 2022
Դեսպան Նազարյանի հանդիպումը Բուդապեշտի կաթոլիկ համալսարանում սովորող հայ ուսանողների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Բուդապեշտի Պազման Պիտերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հայ ուսանողներին, ովքեր իրենց կրթական ծրագրի շրջանակում ճանաչողական այցով ժամանել էին Վատիկան։

Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի հարկի ներքո տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Նազարյանը մեծապես գնահատեց նշված համալսարանի ամբիոնի վարիչ դկտ․ Բալի Կովաչի (Bálint Kovács) գործունեությունն ու ջանքերը՝ ուղղված հայ-հունգարական կրթամշակութային և երկու ժողովուրդների միջև միջանձնային կապերի շարունակական ընդլայնմանը։  

Հայաստանից, Արցախից և Մերձավոր Արևելքի երկրներից համալսարանում ուսանող մոտ երեք տասնյակ հայ երիտասարդներին ՀՀ դեսպանը ներկայացրեց դարերի խորքից եկող հայ-վատիկանյան առնչությունները և Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների ընթացքը, պատասխանեց Հայաստանում ու Արցախում և նրանց շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: