• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Ի գիտություն ՈՒկրաինայից Պորտուգալիա ժամանած ու հանգրվանած ՀՀ քաղաքացիներին

04 ապրիլի, 2022

ՀՀ միգրացիոն ծառայությունից ստացված տեղեկության համաձայն, 2022թ. մարտի 4-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունվել է 2022/382 որոշումը(հղումը՝https://eurlex.europa.eu/legalcontent/EN/TXT/PDF/?uri=CELEX:32022D0382&from=EN) Ուկրաինայից  զանգվածաբար տեղահանված անձանց ԵՄ 2001 թվականի  դեկտեմբերի 5-ի 2001/55 դիրեկտիվի  իմաստով  ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ։

Վերոհիշյալ  որոշման  2-րդ  հոդվածի  2-րդ  և 3-րդ մասերն անդրադառնում  են երրորդ երկրների  քաղաքացիներին։  Երրորդ  երկրների  այն քաղաքացիներին, ովքեր կարող  են  ապացուցել  որ  մինչև 2022թ. փետրվարի  24-ը   մշտական կացության վավեր թույլտվության հիման  վրա   բնակվել են  Ուկրաինայում, ԵՄ անդամ պետությունների  կողմից  տրամադրվում է կամ ժամանակվոր  պաշտպանություն՝ մեկ  տարի  ժամկետով, կամ   իրենց  ազգային օրենսդրությամբ  նախատեսված այլ  պաշտպանության տեսակ։ Անդամ պետությունները կարող են նմանատիպ պաշտպանությունը տրամադրել նաև երրորդ  երկրների  այն  քաղաքացիներին, ովքեր մինչև 2022թ. փետրվարի  24-ը  ժամանակավոր կացության կարգավիճակի կամ օրինական այլ  հիմքերով  գտնվել  են  Ուկրաինայում։  Սակայն  երկու  դեպքում  էլ  առկա  է ևս մեկ պայման՝  երրորդ  երկրների  քաղաքացիներին  կարող  է տրամադրվել  վերոգրյալ պաշտպանությունը,  եթե  նրանք չեն կարող ապահով  և  կայուն պայմաններով վերադառնալ իրենց ծագման պետություն կամ տարածաշրջան։ 

ՀՀ  քաղաքացիների  պարագայում  առավել հաճախ  վերջին  պայմանը  չի բավարարվելու, հետևաբար ԵՄ անդամ պետությունները մեծ  հավանականությամբ նրանց ժամանակավոր  պաշտպանություն  չեն տրամադրի։ Այս  դեպքում  ՀՀ  քաղաքացիներին  սպառնում   է  անօրինական  կարգավիճակով  ԵՄ  անդամ  պետություններում գտնվելու հեռանկարը, դրանից  բխող համապատասխան հետևանքներով,  այդ  թվում  նաև ՀՀ-ԵՄ  ռեադմիսիոն  համաձայնագրի  շրջանակներում  ՀՀ  հարկադրաբար վերադարձվելը։

 

ՀՀ դեսպանություն, 4 ապրիլի 2022թ․

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: