• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Նազարյանի այցը Մադեյրա

23 մարտի, 2022

Մարտի 23-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը Մադեյրայում հանդիպեց Պորտուգալական ասամբլեայի (2015-2019թթ․) անդամ Ռուբինա էվերլեյն Բերարդոյին, ում նախաձեռնությամբ դեռևս 2019թ․ ապրիլին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հարցում արտահայտեց հստակ դիրքորոշում։


Մադեյրայի օրենսդրական մարմնում տեղի ունեցած արարողությանը, որին ներկա էին խորհրդարանի նախագահը, փոխնախագահները և բոլոր խմբակցությունների ղեկավարները, դեսպանը Հայաստանի Հանրապետության նախագահի ու կառավարության անունից տիկին Բերարդոյին հանձնեց երախտագիտության մեդալն ու կարևորեց բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համամարդկային արժեքների պաշտպանության գործում վերջինիս ներդրած ավանդը` իր ելույթում հավելելով, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։


Պորտուգալիայի այս ինքնավար տարածաշրջան կարճատև այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել ինչպես Մադեյրայի օրենսդիր խորհրդարանի ու կառավարության նախագահների, այնպես էլ կրթության, գիտության ու տեխնոլոգիաների քարտուղարի և կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսի հետ։ Կ․Նազարյանն իր զրուցակիցների հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, ներկայացրել Հայաստանում, Արցախում ու նրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: