• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Հայաստանի և Մալթայի Ուխտի նախարարների համանախագահությամբ հանդիպում

07 փետրվարի, 2022

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ ՈՒխտի միջև» համագործակցության համաձայնագրով նախատեսված Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Մալթայի Ուխտի միջազգային համագործակցության նախարար արքայազն Դոմինիկ դե Լա Ռոշֆուկո-Մոնբելի համանախագահությամբ կայացած առցանց քննարկմանը մասնակցեցին Հայաստանի և Մալթայի Ուխտի դեսպանները, կողմերի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։

Նախարարները կարևորեցին առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի միջև հնամյա կապերի և առնչությունների վրա խարսխված վաղեմի բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ դրանք այսուհետ ևս կշարունակեն առավել խորանալ ու ամրապնդվել՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ։ Նախարար Ավանեսյանը երախտագիտություն հայտնեց 1988թ. երկրաշարժի տարիներից ի վեր Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության համար։

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ կատարվեց համագործակցության ընդհանուր շրջանակին, սահմանվեցին ապագայում առողջապահության, մասնավորապես` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի,  պալիատիվ խնամքի ներդրման, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում Մալթայի Ուխտի միջազգային փորձի փոխանակման ու ներդրման հնարավորությունների, համատեղ ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղենիշեր։

 

Տեղեկանք․ «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ ՈՒխտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2018թ․-ին և ուժի մեջ է մտել 2020թ. հունվարին։ Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված Գնահատող կոմիտեն մշտադիտարկում է երկկողմ համագործակցության ընթացքը, քննարկում և կազմում տարեկան զեկույց՝ ապագա ծրագրերի և ուղղությունների վերաբերյալ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: