• English
  • Հայերեն
  • Italiano
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտ
  • Պորտուգալիա

Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում

22 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 21-ին դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար գերպ․ Փոլ Թային ու նրան փոխանցեց ՀՀ նախագահի նվերը («Այբուբեն» հեղ․ ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյան) հասցեագրված խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին։

Հանդիպմանը դեսպանը ներկայացրեց հեղինակի ինքնատիպ աշխատանքը, խոսեց հայկական տառատեսակների ու դրանց մշակութային դրսևորումների մասին՝ նշելով, որ դրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձան ս․թ․ հոկտեմբերին ՀՀ նախագահի Վատիկան պաշտոնական այցի շրջանակում Մշակույթի քահանայապետական խորհրդում կայացած քննարկումների ու ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Via dei Corridori, 64 - 00193 Roma

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: